Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մայիս / 2022 : 19-39

Ինչի հետևանքով է օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում մահացել քաղաքացին․ Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում տղամարդու մահվան դեպքի հետ կապված, որը ներկայացնում ենք ստորև․

«Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել։ Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ: Արդեն հայտնել ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել: Նաև կոչ էինք արել դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։

Yelaket.am-ըայս մասին տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից։

Տեղեկացնենք, որ տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։ Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով»,- նշված է ՀՀ ոստիկանությունը պարզաբանման մեջ։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 29535անգամ
Վերջին լուրեր