11 / Մայիս / 2022 : 16-29

Հաղորդավարուհու մահվան դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել. նախնական տվյալով նա ջրահեղձ է եղել

Հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախնական տվյալով ՝ Արմինե Ճաղարյանը ջրահեղձ է եղել։

Հիշեցնենք՝ մայիսի 9-ին, Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները անգիտակից վիճակում դուրս են բերել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանին։ Նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, սակայն վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է: Հաղորդավարուհին իր գործընկերների հետ նավակի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 54172անգամ
Վերջին լուրեր