Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 8-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում՝
Մայիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-17 մ/վ։ Մայիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: