08 / Մայիս / 2020 : 20-14

Երևանում 47-ամյա կինը դանակով խփել է տղամարդուն․ մանրամասներ

Մայիսի 7-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցից, «կրծքավանդակի ձախ կողային մակերեսի կտրած-ծակած վերք, պոլիտրավմա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:


Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տուժածը վիճաբանել էր մի 49-ամյա տղամարդու և 47-ամյա կնոջ հետ:

Վեճի ընթացքում կինն իր մոտ եղած դանակով խփել էր տղամարդուն ու պատճառել վնասվածք։


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.10-ին, տղամարդն ու կինը Պուշկինի և Նալբանդյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեցին Կենտրոնական բաժին ու խոստովանական ցուցմունք տվեցին։
Դանակն առգրավված է:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դիտվել է 49297անգամ
Վերջին լուրեր