Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մայիս / 2022 : 13-37

Ո՞ր իրավունքով են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և իր կինը կենդանաբանական այգում գրկել կարանտինի մեջ գտնվող մուֆլոնի և առյուծի նորածին ձագուկներին (լուսանկարներ)

Բնապահպան, հայտնի լրագրող Մարիամ Տաշչյանը իր խոր մտահոգությունն է հայտնել, թե որ իրավունքով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և իր կինը կենդանաբանական այգում գրկել կարանտինի մեջ գտնվող մուֆլոնի և առյուծի նորածին ձագուկներին, որը խստիվ արգելվում է։ Ստորև Մարիամ Տաշչյանի հեգնական գրառումը, որը վերցրել ենք լրագրողի ֆեյսբուքյան էջից։

«Իրականում նորածին ձագուկները գտնվում են կարանտինի մեջ և նրանց ոչ ոք չի կարող ձեռք տալ, բացի մեկ խնամողից, բայց Երևանի կենդանաբանական այգու կարկառունագույն մասնագետները տեղում գնահատել են պրն Սիմոնյանի և նրա կնոջ մաքրության աստիճանը ստերիլության մակարդակը գնահատել են շատ բարձր, անգամ սրբության հասնող, ուստի կարանտինային ռեժիմը չի խախտվել, այլ կենդանիներն օծվել են մեր ԱԺ նախագահի և նրա ընտանիքի փառապանծությամբ ։

Եվ, առհասարակ, կարծում եմ պարոն Սիմոնյանի այս շքեղ ժպիտը շատ էր պետք մեր առյուծիկին։

Վերջ, էլ ապատեղեկատվություն մի տարածեք! Այսքանը! Աղոթենք»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 174490անգամ
Վերջին լուրեր