13 / Մայիս / 2022 : 15-24

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Տաթևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- նշված է հրամանագրում:


Ըստ շրջանառվող տեղեկության՝ Տաթևիկ Կարապետյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է, 25 տարեկան է, աշխատել է բանկում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 25194անգամ
Վերջին լուրեր