13 / Մայիս / 2022 : 19-43

Երկրաշարժ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս. ցնցումները զգացվել են Ճամբարակում և Շորժայում

Մայիսի 13-ին, տեղական ժամանակով ժամը 18:57-ին Շորժա գյուղից 2 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շորժա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 34467անգամ
Վերջին լուրեր