Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Մայիս / 2022 : 11-44

Եթե Հայաստանը ճիշտ ընթացակարգով դիմեր Ռուսաստանին, իրավիճակն այլ կլիներ. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը վստահեցրել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ճիշտ ընթացակարգով դիմեր Ռուսաստանին, իրավիճակն այսօր բոլորովին այլ կլիներ։ Երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները, ուղղակի Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ ուղղությամբ շարժվի և ոչ թե բանավոր ինչ-որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, պետք է պայմանագրով նախատեսված ձևերով դիմի, Ռուսաստանից օժանդակություն խնդրի, և Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները։ Ես վստահ եմ` եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով նախատեսված ձևերով դիմեր Ռուսաստանին, ապա մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»,– ասել է Սարգսյանը։

Արցախի հետագա ճակատագրի մասին հարցին ի պատասխան ՀՀ երրորդ նախագահն ասել է, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22646անգամ
Վերջին լուրեր