14 / Մայիս / 2022 : 19-05

«Փաշինյանին «փրչոտ» անվանելու համար մի կնոջ նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում»․ Արա Զոհրաբյան


«Քրեական օրենսգրքի իմաստով «ծանր վիրավորանք» է համարվում հայհոյելը կամ «ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը»։ Այսինքն՝ արտահայտությունը հայհոյանք պետք է լինի, մինչդեռ մարդիկ այսօր վիրավորական արտահայտությունների համար քրեական հետապնդման են ենթարկվում»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

«Մասնավորապես, մի կին Նիկոլ Փաշինյանի հասցեին գրել էր «փրչոտ», եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում։ Ենթադրենք, «փրչոտ» ասելը վիրավորական է, բայց քրեական օրենսգրքի իմաստով դա հայհոյանք չի։ Իսկ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պետք է ենթադրի կոնկրետ գործողություն, ուստի կիրառման տեսակետից այդ քրեական գործերի մեծ մասը չեն համապատասխանում ՔՕ նշյալ նորմին։

Սա ի գիտություն այն քննիչների, որոնք անհիմն մեղադրանքներ կառաջադրեն քաղաքացիներին»,-հավելեց Արա Զոհրաբյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 26058անգամ
Վերջին լուրեր