16 / Մայիս / 2022 : 12-09

Հայաստանում սպասվում է անկայուն ջերմային ֆոն, անձրև, ամպրոպ և կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում սպասվում է անկայուն ջերմային ֆոն, անձրև, ամպրոպ և կարկուտ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Շրջակա միջավայրի նախարարությունից։


Երևանում մայիսի 18-ի երեկոյան ժամերին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում մայիսի 17-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 16-ին հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 17-19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 32749անգամ
Վերջին լուրեր