Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Մայիս / 2020 : 21-40

Պարետը նոր որոշում է կայացրել

Պարետը 24 ժամով արգելել է 26 տնտնեսվարողների գործունեությունը։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 24 ժամով դադարեցվել է թվով 26 տնտեսավարողի, այդ թվում՝ առևտրային բանկերի մասնաճյուղերի կապի օպերատորների որոշ գրասենյակների գործունեությունը:

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1303-Ա, N 1317-Ա, N 1325-Ա, N 1327-Ա, N 1130-Ա, N 1315-Ա, N 1332-Ա, N 1335- Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 5-ին և 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

Խոսքը վերաբերում է հետևյալ տնտեսվարողներին.

1) «Արարատբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Պուշկինի 19.

2) «Արդշինբանկ» ՓԲԸ, ք. Երևան, Պուշկինի 21/1.

3) «Յունիբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Սայաթ-Նովա 1:

4) «Աննա Գալոյան» Ա/Ձ, ք. Երևան, Բաղրամյան 56.

5) «Նուշիկ Սիմոնյան» Ա/Ձ, ք. Երևան, Բաղրամյան 58.

6) «Թինա Քերոբյան» Ա/Ձ, ք. Երևան, Թումանյան 28/20

7) «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ, ք. Արթիկ, Տուֆագործների 13.

8) «Ալբերտ Հովհաննիսյան» Ա/Ձ, Արարատի մարզ, Բուրաստան համայնք, Պ. Սևակի 23.

9) «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/109/4:

10) «ՄՏՍ Հայաստանի» ՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային պող. 6/14.

11) «Վեոն Արմենիա» ՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային պող. 4, 2/1.

12) «Արմշին Գրուպ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ 8-րդ փող.

13) «Գոլդ Շին» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ 8-րդ փող.

14) «Անահիտ Իսախանյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Արա Մանուկյան 3/1.

15) «Նարինե Առուշամյան» Ա/Ձ, ք. Սիսիան,փ. Ադոնցի 3/1.

16) «Լիլիթ Այվազյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Իսրայելյան 38ա.

17) «Մերի Թադևոսյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Սիսական 46/10.

18) «Կարեն Անդրեասյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Գարեգին Նժդեհ 4/4.

19) «Անահիտ Հակոբյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Ռոմանի փ.3.

20)«Գագիկ Մկրտչյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Լեռնագործների 1/1.

21) «Հեղինե Ղումաշյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 2.

22) «Նարինե Հարությունյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 2.

23)«Օվսաննա Գուլքանյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Բարեկամություն 1Ա.

24)«Սառա Նաջարյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Ռոմանի 2.

25)«Սառա Թովմասյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան 1.

26) «Թաթուլ Գասպարյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փ.շ. 19:

 

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Դիտվել է 132972անգամ
Վերջին լուրեր