Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մայիս / 2022 : 21-01

Արտառոց դեպք Երևանում. ՌԴ քաղաքացին դիմել է ոստիկանություն. վիրաբույժի սխալ վիրահատության հետևանքով իր քիթը մեծացել է, կրծքերը՝ փոքրացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում ՌԴ քաղաքացի, 45-ամյա Աննա Վ.-ի հաղորդման փաստով:

Վերջինս հայտնել է Արաբկիրի ոստիկանություն, որ 2021 թվականի սեպտեմբերին, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժը (նախաքննության շահերից ելնելով տվյալները չենք հրապարակում) վիրահատել է իր քիթը և կրծքերը, սակայն հետագայում կատարված սխալ վիրահատության հետևանքով իր մոտ առաջացել են առողջական խնդիրներ. քիթը մեծացել է, կրծքերը՝ փոքրացել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 78811անգամ
Վերջին լուրեր