18 / Մայիս / 2022 : 12-12

Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում քաղաքացու մահը վրա է հասել թմրամիջոցից գերդոզավորման հետևանքով. փոխոստիկանապետ


Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններից մեկում օրեր առաջ քաղաքացին մահացել է թմրամիջոցից գերդոզավորման հետևանքով:

Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե արդյոք Ֆրանսիայի հրապարակում վրաններից մեկում քաղաքացու մահը, սրտի կանգը կապված է թմրամիջոցների հետ, ինչի մասին տեղեկություն էր շրջանառվել:

«Այո, փորձաքննությունը ցույց է տվել, որ սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով»,-ասաց Ֆիդանյանը:

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններից մեկում քաղաքացու մահվան մասին հայտնի էր դարձել մայիսի 5-ին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17757անգամ
Վերջին լուրեր