19 / Մայիս / 2022 : 15-12

Արցախի հայերը պետք է ունենան անվտանգություն, իրավունքների պաշտպանություն. ԱԽ քարտուղար


Հայկական կողմի համար առաջնային է Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը, Հայաստանն այս օրակարգով է գնում բանակցությունների:Այս մասին ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հայկական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի կարգավիճակի հարցում:


«Առաջնային է անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունը, այսինքն՝ Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն և իրավունքների պաշտպանություն: Եվ հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը: Եվ մենք այս օրակարգով ենք գնում բանակցությունների»,-ասաց Գրիգորյանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6196անգամ
Վերջին լուրեր