19 / Մայիս / 2022 : 19-54

Վարչապետը կմեկնի Բրյուսել․ կհանդիպի Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, այս մասին տեղեկացնում են կառավարությունից։

Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։


Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13639անգամ
Վերջին լուրեր