20 / Մայիս / 2022 : 10-28

Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ-ում Իտալիայի դեսպանը

Մայիսի 18-ին ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնս Ռիսոնը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Բեյրութ և Գրիգոր Լուսավորչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ Արման Ս-ի վարած Mercedes մակնիշի և Արմեն Գ-ի վարած Audi մակնիշի ավтոմեքենաները, ինչի հետևանքով է Audi-ի ուղևոր Ա. Ռիսոնը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները:

Փաստով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի՝ վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Audi-ի վրա եղել են դիվանագիտական համարանիշներ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18782անգամ
Վերջին լուրեր