Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մայիս / 2022 : 19-53

Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է․ շնորհավորում ենք

Yelaket.am-ը ներկայացնում է արխիվային տեսանյութ՝ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի հետ

«Հայոց պետականությունն է սահմանում, թե ինչպիսին պետք է լինի հայը»,- իր խոսքում նշեց Բագրատ սրբազանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։





Նշենք, որ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մշտապես զինվորի կողքին է, այցելում է զորամասեր՝ նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, անձամբ այցելել է դիրքեր, քաջալերել մեր զինվորներին։


Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կենսագրությունը


Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը (ավազանի անունը՝ Վազգեն) ծնվել է 1971թ. Գյումրիում:

1988-1994 թթ․ ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում:

1994 թ. ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Գերաշնորհ Տ․ Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի:

1995 թ. գերազանցությամբ ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը, պաշտպանելով ավարտաճառ՝ «Խոսրով Եպիսկոպոս Անձևացու Ժամակարգության մեկնությունն ու աստվածաբանությունը (նորագյուտ ձեռագրերով և մատենագիտական ուսումնասիրությամբ)» վերտառությամբ:

1995 թ. հուլիսի 23-ին, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի:


1996 թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր: Միևնույն ժամանակ նշանակվել է նորահաստատ Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության կենտրոնի փոխտնօրեն՝ վարելով ուսուցիչների պատրաստման ծրագիր Հայաստանի Արմավիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում և Երևանի Ամերիկյան համալսարանում: Հիմնադիր անդամն է քրիստոնեական առաջին՝ «Կանթեղ» հեռուստածրագրի: Գևորգյան և Վազգենյան ճեմարաններում դասավանդել է Սուրբ Պատարագի Մեկնություն, Շարականագիտություն և Ընդհանուր Եկեղեցու պատմություն առարկաները:

1996-1998 թթ. զբաղեցրած պաշտոններին զուգահեռ եղել է Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի գավազանակիրը:

1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդձ քաղաքի համալսարանում և Մըրֆիլդի Ս․ Հարության աստվածաբանական քոլեջում՝ մասնագիտանալով աստվածաբանական և հովվական ուսումասիրության մեջ՝ ստանալով բակալավրի աստիճան: Միևնույն ժամանակ եղել է Մանչեսթրի հայոց Ս. Երրորդություն եկեղեցու այցելու հովիվը:

1996-2000 թթ. եղել է Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումների կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ:

2000 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ:
2002 թ. պաշտպանել է «Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեզը, որը հրատարակվել է 2011 թ. Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում, և ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները:

2002 թ. զուգահեռ նշանակվել է Մայր Աթոռի նորահաստատ Մամուլի, լրատվության և Հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհուրդի նախագահ և վարել է հեղինակային՝ «Ճանաչենք Ավետարանը» հեռուստահաղորդումների շարքը:

2002 թ. զուգահեռաբար նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:

2003 թ. մայիսին ընտրվել է Հայ Եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ:

2003 թ. հունիս 22-ին, Սուրբ Էջմիածնի տոնին ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

2008 թ. երկրորդ անգամ վերընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ:





2012 թ. սեպտեմբերի 21-ին, Մոնրեալի Քոնքորդիա համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսբանական բարոյագիտության դոկտորական թեզ՝ «Հայաստանի Առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» խորագրով:

2013 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն:

Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հասարակական, քարոզխոսական, մշակութային հոդվածներ, «Խոհեր» հոգևոր-խորհրդածական գրքույկը:

2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ Բ-ի ադամանդյա հոբելյանի մեդալին:

2015 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ:

2017 թ. հուլիսի 25-ին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Բագրատ սրբազանը նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։



«Դաստիարակությունը սկսվում է ընտանիքից»․ Բագրատ Սրբազան
Դիտվել է 46291անգամ
Վերջին լուրեր