23 / Մայիս / 2022 : 13-09

Կոտայքի մարզում ծառից կախված հայտնաբերվել է 11-ամյա երեխայի դի


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի հասցեով, որտեղ տան բակում՝ կեռասենու ծառից կախված՝ հայտնաբերել են երեխայի կախված դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 11-ամյա տղայի դին։

Կայքի տեղեկություններով՝ երեխային ծառից կախված հայտնաբերել է նրա 18-ամյա քույրը, ով օգնության է կանչել հարևաններին, ապա իջեցրել են երեխային, բայց նա արդեն մահացած է եղել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն՝ պարզվում է։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 182465անգամ
Վերջին լուրեր