Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մայիս / 2022 : 10-53

Ինքնասպանություն Երևանում. մայրն ահազանգել է ոստիկանություն, որ դուստրը պատշգամբից իրեն ցած է նետել

Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամանել են ոստիկանության , քննչական կոմիտեի, պարեկային ծառայության աշխատակիցները:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի բնակիչ՝ 51-ամյա Քրիստինե Պ-ն էր, ով, ըստ վերջինիս մոր հայտարարության, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան պատշգամբից ցած նետվելով։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 86426անգամ
Վերջին լուրեր