24 / Մայիս / 2022 : 15-06
Միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն․ Իրանի դեսպանը՝ ՀՀ–ի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին
Հայ–իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հարցազրույց է տվել NEWS.am–ին։ Հարցազրույցը կարդացեք ստորև։
Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները վերջին 30 տարիներին հիմնականում բարեկամական են եղել՝ որոշ վերելքներով եւ վայրէջքներով։ Ինչպե՞ս կգնահատեք հայ–իրանական հարաբերություններն այս պահին։
-Իրանի և Հայաստանի միջև քաղաքական հարաբերությունները գերազանց են, երկու երկրների միջև առկա է համակարծության, միմյանց աջակից լինելու և փոխադարձ վստահության մթնոլորտ։ Իհարկե, այս հարաբերությունները պահպանելու եւ խորացնելու համար, անհրաժեշտ է, որ համատեղ ջանքեր գործադրվեն։ Տնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերություններում դինամիկա և աճ է նկատվում: Իրանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում մոտ 6% է կազմում, ինչը ավելի բարձր է, քան իր մյուս հարևան երկրների հետ արտաքին առևտրում գրանցած ցուցանիշը: Սակայն մենք չպետք է բավարարվենք այս ցուցանիշով և պետք է աշխատենք զարգացնել տնտեսական և առևտրային հարաբերությունները, ինչպես նաև ընդլայնենք և խորացնենք մեր հարաբերությունները ենթակառուցվածքների ոլորտում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը:
44-օրյա պատերազմից հետո Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ է։ Ադրբեջանը շարունակում է հավակնություններ ցուցաբերել հայկական հողերի, հատկապես հարավում Իրանին սահմանակից Սյունիքի մարզի նկատմամբ։ Նախագահ Իլհամ Ալիեւը պարբերաբար ասում է, որ Զանգեզուրով միջանցք կբացի, անհրաժեշտության դեպքում՝ ուժով։ Իսկ Թեհրանը հայտարարում է, որ հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի եւ սահմանները մնան անփոփոխ։ Որքա՞ն կարեւոր է Իրանի համար, որ Հայաստանի հարավային սահմաններն անփոփոխ մնան։
-Միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումն է, որը տարբեր մակարդակներում վերահաստատվել է բոլոր պաշտոնյաների կողմից: Եվ դժվար թե որևիցե մեկը կասկածի այդ հարցում: Իհարկե, մենք ողջունում ենք երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու շրջանակում հարևան երկրների միջև ձեռք բերված համաձայնեցումների իրագործումը և դա օգտակար ենք համարում տարածաշրջանում կայունության մակարդակի բարձրացման և տարածաշրջանի ժողովրդների բարեկեցության համար։
Ադրբեջանը փակել է Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածը եւ հայտարարել, որ մինչեւ ձմեռ այն չի բացելու։ Այս պարագայում Երեւան հասնելու համար իրանական բեռնատարների համար միակ ճանապարհը մնացել է Տաթեւ-Աղվանո այլընտրանքային ճանապարհը, որը, հատկապես եղանակային անբարենպաստ պայմաններում դժվարանցանելի է դառնում հատկապես կցորդիչով բեռնատարերի համար։ Հաշվի առնելով հանգամանքը, որ իրանական բեռնատարները հաճախ օգտվում էին այդ ճանապարհից, արդյոք Ադրբեջանը Իրանին տեղեկացրել է իր մտադրության մասին, ինչպես դա կանդրադառնա Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությանը։
-Ստեղծված իրավիճակի մասին նախապես տեղեկացված չենք եղել, թեև փորձագիտական ուսումնասիրությունների առումով այն հավանական էր համարվում։ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հետևանքով առևտրի ոլորտին հասցված վնասը կարճատև ենք համարում։ Օգտագործվող և բարեկարգվող ներկայիս այլընտրանքային ճանապարհի ստեղծումը գրեթե լուծել է խնդիրը, սակայն հիմնական լուծումը, որը մեծապես կնպաստի երկու երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, Հայաստանի տարածքում «Հյուսիս-հարավ» ճանապարհի նախագծի ավարտն է, որը միջազգային նշանակություն կունենա։
Իրանը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Որոնք են որոշման հիմնական պատճառները, ե՞րբ սպասենք գործընթացի ավարտին։
-Գլխավոր հյուպատոսության հիմնումը տարբեր տեսանկյուններից անհրաժեշտ էր և այդ նախաձեռնությունը վկայում է և՛ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Իրանի լուրջ ուշադրության, և՛ երկու երկրների միջև հարաբերությունները դյուրացնելու, հատկապես՝ Իրանի քաղաքացիներին և տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու անհրաժեշտության մասին: Հուսով ենք, որ առաջիկայում գլխավոր հյուպատոսության աշխատանքի մեկնարկի ականատեսը կլինենք։ Այս առումով մեծ աշխատանք է կատարվել, համապատասխան այլ աշխատանքները ևս ընթացքի մեջ են և վերջնական տեսքի են բերվում:
Աշխարհաքաղաքական նոր իրավիճակում, երբ Ռուսաստանի Դաշնությունը արեւմտյան պատժամիջոցների տակ է եւ Հայաստանը կարող է բախվել արտահանման եւ ներմուծման դժվարությունների, ի՞նչ նոր հնարավորություններ է Իրանը տեսնում՝ Հայաստանի հետ առեւտրի ծավալները մեծացնելու համար։
-Այս ճգնաժամի ծագումը, այն երևույթը չէ, որ մարդկային տեսանկյունից ուրախության պատճառ դառնա: Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետը հստակորեն ներկայացվել է, և այն ռազմական հակամարտության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունն է: Սակայն ոչ ոք չի կարող հերքել այն պայմանների փոփոխությունը, որը վերջին ամիսների ընթացքում ստեղծվել է տարբեր շուկաներում: Իրավիճակը, հատկապես էներգետիկ և առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում, ենթարկվել է զգալի փոփոխությունների, որոնք կբարդացնեն իրավիճակը շատ երկրների համար։ Չնայած այս բոլոր զարգացումներին, մենք ձգտում ենք ընդլայնել տնտեսական և առևտրային հարաբերությունները մեր բարեկամ և հարևան երկրի՝ Հայաստանի հետ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
8547անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...