25 / Մայիս / 2022 : 17-39

Պետք է չխանգարենք ընդդիմությանը, որ մինչև «քոք մաշեն»․ Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսելով ընդդիմության պայքարից, նշեց, թե իր գնահատմամբ ստեղծված իրավիճակը քաղաքական չէ, այլ՝ լոգիստիկ:

«Մենք հիմա խոսում ենք քաղաքում խցանումների ու երթևեկության շարժի մասին, և պետք է անկեղծանամ՝ տեղի ունեցողն իր նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը: Այստեղ սիներգիա է առաջանում և մենք տեսնում ենք խցանումների ավելի բարձր աստիճան»:

Փաշինյանը նշեց, որ այսպիսով նաև վրեժ են լուծում 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար.«Մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած կարգախոսը, այլ տրամաբանությամբ: Այդ ուժը նախընտրական քարոզչության ժամանակ կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը մինչև «քոք մաշեցնելու է», տեսնում ենք՝ չկարողանալ դա իրականացնել, հիմա այդ ուժն ինքն իր նկատմամբ է այդ կարգախոսն իրականացնում: Պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև «քոք մաշեն»»:

Ավելի մանրամասն տեսանյութում՝ ստորև


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 39359անգամ
Վերջին լուրեր