27 / Մայիս / 2022 : 16-32

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի, 30-31-ի, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։



Երևան քաղաքում՝

Մայիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, 31-ի գիշերը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 6699անգամ
Վերջին լուրեր