Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Մայիս / 2022 : 19-34

Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների առաջին հանդիպումը


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների առաջին հանդիպումը: «Մհեր Գրիգորյանը, ով ղեկավարում է նաև Հայաստանի հանձնաժողովը, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է, որ առաջին հանդիպմանը քննարկել են բացառապես հետագա համատեղ աշխատանքի հետ կապված կազմակերպչական հարցեր:

«Մայիսի 24-ին մենք հանդիպեցինք սահմանին: Հանդիպումը համարում եմ կառուցողական: Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամկետների շուրջ պայմանավորվածություն դեռևս չկա, սակայն կա հաստատում, որ հանդիպումը կայանալու է Մոսկվայում»,- ասել է Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետը նաև հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4262անգամ
Վերջին լուրեր