28 / Մայիս / 2022 : 17-29

Ահազանգ ոստիկանությանը. Գողություն Եգիպտոսի դեսպանի տնից

Aravot.am -ի տեղեկություններով, Է. Ա.-ից ահազանգ է ստացվել, որ Վերին Անտառային փողոցում բնակվող Եգիպտոսի դեսպանի տան աշխատակցուհին գողություն է կատարել: Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ մարտ ամսից մինչև մայիսի 20-ն ընկած Ժամանակահատվածում Հ. Ա.-ն, որպես մաքրուհի աշխատելով ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի տանը, գողացել է կոսմետիկ պարագաներ և ոսկյա թևնոց:

ՔՀԲ ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Հ. Ա.-ին, ում մոտից անձնական խուզարկությամբ գողոնը մասնակի հայտնաբերվել է:

Նյութերը փոխանցվել են հետաքննության բաժանմունք: Դեսպանից ընդունվել է հաղորդում: Հ.Ա.-ն բաց է թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16056անգամ
Վերջին լուրեր