30 / Մայիս / 2022 : 09-11

Երևանի կենտրոնում օտարերկրացին սպառնացել է ցած նետվել 8-րդ հարկից, ապա պատշգամբից 6000 դոլար է ներքև նետել

Երեկ՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արամի փողոցի 4/3 շենքի 8-րդ հարկի պատշգամբից սպառնում է ցած նետվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ԱԻՆ փրկարարներն ու հոգեբանական խումբը, ինչպես նաև պարեկային ծառայության աշխատակիցները։


Կայքի տեղեկություններով, տղամարդը օտարերկրացի է և եղել պահանջել է հանդիպում իր երկրի դեսպանի հետ: Դեսպանատանից ներկայացուցիչներ են ժամանել և նրա հետ սկսվել են բանակցություններ:

Այդ քաղաքացին պատշգամբից նաև թափել է խոշոր չափի ԱՄՆ դոլար՝ քաղաքացիների ուղղությամբ:

Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն ու փրկարարները հավաքել են ողջ գումարը, ինչպես նաև հայտնաբերել են քաղաքացու կողմից պատշգամբից նետած ժամացույցը, և դրանք տարել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ գումարը կազմում է մոտ 6 հազար ԱՄՆ դոլար:
Բարեբախտաբար, Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Ա. Զաքարյանի, նույն վաշտի ավագ պարեկներ Ռոման Ալոյանի, Գևորգ Մնացականյանի և ոստիկանության Կենտրոնական բաժնի ու փրկարարների հետ հավաքել են ողջ գումարը, ինչպես նաև հայտնաբերել են քաղաքացու կողմից պատշգամբից նետած ժամացույցը, և դրանք տանում են ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 239643անգամ
Վերջին լուրեր