Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մայիս / 2022 : 09-18

Երևանի Արամի փողոցում 8-րդ հարկից նետվել սպառնացող տղամարդը Լեհաստանի քաղաքացի է

Մայիսի 29-ին, ժամը 18։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 4/3 շենքի բնակարաններից մեկից առկա է գազի արտահոսք:

Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ նշված հասցեում գազի արտահոսք չի հայտնաբերվել․ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով 8-րդ հարկի պատշգամբից:

Ժամը 20։44-ին կանխվել է Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մ․ Չ․-ի (ծնված՝ 1992 թ․) ինքնասպանության փորձը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տղամարդը օտարերկրացի է և եղել պահանջել է հանդիպում իր երկրի դեսպանի հետ: Երիտասարդը պատշգամբից նաև թափել է խոշոր չափի ԱՄՆ դոլար՝ քաղաքացիների ուղղությամբ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 39638անգամ
Վերջին լուրեր