30 / Մայիս / 2022 : 11-29

ԱՄՆ քաղաքացի 25-ամյա կինը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ «Փարվանա» ռեստորանի հետնամասում բռնաբարել են իրեն

Հայաստանի քքննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ մայիսի 27-ին ԱՄՆ քաղաքացի, 25-ամյա Արմինե Մ-ի ահազանգի փաստով։

Shamshyan.com-իհաղորդմամբ, վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, Hyundai-ի վարորդը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Ոստիկանության ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Սամվել Ք-ն է, ով ձերբակալվել է։

Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 121060անգամ
Վերջին լուրեր