Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մայիս / 2022 : 15-13

Կրկին հորդորում ենք ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին․ Ոստիկանության հայտարարությունը

Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։ 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8718անգամ
Վերջին լուրեր