Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մայիս / 2022 : 19-46

Մտածում են՝ բիրտ ուժ կիրառելով պարգևավճարը ավելին կլինի․ Լևոն Քոչարյան

Ոստիկանների մեջ կային մարդիկ, որոնք անիմաստ փորձում էին կոպիտ բան անել։ Դրա իմաստն ընդհանրապես չկար, ոստիկանության Էրեբունու բաժնից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝Լևոն Քոչարյանը, ում բերման էին ենթարկել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից:

«Մեկը մեջքիցս էր բռնել, մեկը՝ կողքիցս, մեկը գալիս է, ուզում է անպայման թևս ոլորել: Միգուցե մտածում էին, որ այդպես անելով՝ պարգևավճարը ավելին կլինի կամ առաջխաղացում կունենան: Եթե նույնիսկ հրահանգ չունեին, մտածում էին, որ նման բան անելով՝ ինչ-որ մեկը կուրախանա վերևներում: Հստակ բիրտ ուժ էին կիրառում:

Այս անգամ զուտ վարչական իրավախախտմամբ չեն բերման ենթարկել, այլ խուլիգանության կասկածանքով: Երևի փորձելու են քրեական գործ հարուցել: Դա աբսուրդ է, դատարկություն է, բայց երևի սրանով ուզում են էլ ավելի կոպիտ ապօրինությունների գնալ»,-ասաց Լևոն Քոչարյանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 28834անգամ
Վերջին լուրեր