31 / Մայիս / 2022 : 09-20

Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը

««Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր որդուն՝ Հայկ Սարգսյանին:

Թե ի՞նչ հիմքով է Սարգսյանը ձերբակալվել, մեզ չհաջողվեց պարզել:

Նշենք, որ վերջինս այս օրերին ակտիվորեն մասնակցում էր ընդդիմության կազմակերպած ակցիաներին և հանրահավաքներին:

Հավելենք, որ Սարգսյան ընտանիքի բոլոր տղամարդիկ անցնում են տարբեր քրեական գործերով, իսկ Հայկ Սարգսյանի մեծ եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, դատապարտված է»,- գրում է լրատվամիջոցը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 33341անգամ
Վերջին լուրեր