31 / Մայիս / 2022 : 09-45


Ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը


««Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին:

Մեզ չհաջողվեց պարզել, սակայն, թե ի՞նչ հիմքով է Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել:

Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետի որդին ևս այս օրերին ակտիվ կերպով մասնակցում էր ընդդիմության կազմակերպած ակցիաներին և հանրահավաքներին»,- գրում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ արդեն հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տղային՝ Հայկ Սարգսյանին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15763անգամ
Վերջին լուրեր