31 / Մայիս / 2022 : 13-17

Ալեն Սիմոնյանը չի պատրաստվում ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում

Ես չեմ դժվարանում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ես ասում եմ, որ չեմ ասելու, որովհետև դա նշանակում է բանակցությունների ընթացքում ինչ-որ գիծ դնել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ամեն րոպե իրավիճակ է փոխվում և բանակցություններն ամեն րոպե իրավիճակ են փոխում», - ասաց Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողի հիշեցմանը, թե քարոզարշավի ժամանակ իշխանություններն ավելի վստահ էին ասում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ, ես իրավունք չունեմ նման արտահայտություն անել, քանի որ դա փաստի առջև կկանգնեցնի թե՛ բանակցողներին, թե՛ ողջ բանակցային գործընթացը», – ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ ԱԺ նախագահի մակարդակով նման հայտարարությունը անընդունելի է։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7311անգամ
Վերջին լուրեր