01 / Հունիս / 2022 : 16-56

Իշխան Սաղաթելյանը գալու է իմ դուռը, որ ի՞նչ անի, որտե՞ղ էր ինքը 44-օրյա պատերազմի ընթացքում․ Վահան Քերոբյան

Իշխան Սաղաթելյանը կարող էր գալ այն հարթակ, որը Սահնամանադրությամբ ձևավորված է մեր երկրում, այսինքն՝ Ազգային Ժողով և տար իրեն հուզող ցանկացած հարց։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ գնալու են պետական գերատեսչություններ՝ հասկանալու, թե ի՞նչ դիրքորոշում ունեն Արցախի հարցում։

«Գալու է իմ դուռը, որ ի՞նչ անի։ Ես տեսնում եմ, որ իրենք թափառում են քաղաքում, գնում են այս նախարարությունից այն նախարարություն, փորձում են հանդիպել նախարարների հետ, բայց նախարարները զբաղված մարդիկ են, օրակարգ ունեն, բավական խիտ զբաղվածություն։

Գալ, պահանջել հանդիպում ու տալ մի հարց, որի պատասխանը իրենց ոչինչ չի տալու, չեմ կարծում, որ ամենաարդյունավետ զբաղմունքն է։ Իշխան Սաղաթելյանը որտե՞ղ էր 44-օրյա պատերազմի ընթացքում և արդյո՞ք ինքը պետք է ինձ այդպիսի հարց տա, թե՞ ես՝ իրեն»,- ասաց Քերոբյանը, ով մասնակցել է 44-օրյա պատերազմին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 24134անգամ
Վերջին լուրեր