02 / Հունիս / 2022 : 18-34

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան տարեդարձի միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. մայիսի 31-ին մասնակցել է Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան տարեդարձի առթիվ Միացյալ Թագավորության դեսպանության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում կառավարության և իր անունից շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդ Թագուհուն, արքայական ընտանիքի անդամներին, ինչպես նաև Միացյալ Թագավորության և բրիտանական համագործակցության երկրների ժողովուրդներին:

Նշելով, որ այս տարի տոնվում է նաև հայ-բրիտանական միջպետական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը՝ Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ տարիների սերտ համագործակցության հարուստ փորձը լայն հնարավորություններ է տալիս բացահայտելու հայ-բրիտանական համագործակցության ողջ ներուժը՝ ուրվագծելով փոխգործակցության նոր հեռանկարներ և խթանելով առևտրատնտեսական հարաբերությունները:
Դիտվել է 20323անգամ
Վերջին լուրեր