03 / Հունիս / 2022 : 17-55
Վազգեն Սարգսյանը մեզ հարցրեց՝ կո՞ղմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, պատասխանից երկու ժամ անց Տեր֊Պետրոսյանը հրաժարական տվեց․ հիմա այդ հարցին չեն պատասխանում. Յուրի Խաչատուրով
Այս հրապարակում հավաքվել են հայրենասեր մարդիկ, թեև նրանք, ովքեր չգիտես ինչու՝ դեռ չեն միացել, նույնպես մերն են։ Ես հանրահավաքի մասնակիցների շրջանում որոշակի վատատեսություն եմ նկատել, իզուր, պետք է մի կողմ դնել այդ վատատեսությւոնը, ոչ ոքի մոտ վատատեսական տրամադրություններ չպետք է լինեն։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց գեներալ, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։
«Մենք մեծ գործի համար ենք հավաքվել, իսկ մեծ գործերը շտապողականություն չեն սիրում, պետք է աշխատել ամեն օր, հանգիստ, քարը քարին դնելով, այդ դեպքում հաղթանակը կլինի միանգամից, այն անպայման կլինի, պետք է միայն համբերություն ունենալ և սպասել։ Դեռևս 1998թ-ին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը զինվորական կոլեգիայի նիստում հարց տվեց մեզ՝ համաձա՞յն եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ով կողմ է, թող ձեռք բարձրացնի, ոչ ոք ձեռք չբաձրացրեց։ Ինչից հետո նա տվեց երկրորդ հարցը, կո՞ղմ եք, որ Արցախը անկախանա, բոլորը ձեռք բարձրացրին, ինչից հետո Սարգսյանը ասաց՝ հիմա ես գիտեմ, ինչ պետք է անեմ, երկու ժամ անց նախագահը հրաժարական տվեց։
Այն ժամանակ ասում էին, թե իշխանության են եղել մարդիկ, ովքեր պատերազմ են ուզում և այլն, բայց ի՞նչ եղավ 1998թ․-ից հետո․ 20 տարի մենք ապրել ենք հանգիստ, հպարատացել մեր բանակով, պատերազմ այդպես էլ չեղավ, հիմա էլ են ասում, որ մենք պատերազմ ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում, ուզում ենք, որ մեզ հարգեն։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ում հարց են տալիս՝ կո՞ղմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ասում են՝ չենք կարող պատասխանել այդ հարցին։ Ես հասկանում եմ, որ չեք կարող ոչինչ անել, որ չլինի Ադրբեջանի կազմում, բայց գոնե ասացեք, որ չեք ցանկանում, չի՛ կարելի այդպես, դուք հա՞յ չեք, ո՞վ եք դուք»,- ասաց Խաչատուրովը։
Անդրադառնալով շարժման անդամների նկատմամբ ոստիականների գործողություններին՝ Խաչատուրովն ասաց․ «Եթե ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, այն մարդկանց, ովքեր կողմ են այս իշխանությանը, ապա կարմիր ու սև բերետավորներին չեմ հասկանում, ինչպես են իրենց պահում, ոչ մի տղամարդ իրեն այդպես չի պահի, այդպես վախկոտներն են իրենց պահում»։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
97565անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...