07 / Հունիս / 2022 : 15-02
Օձի խայթոցի 111 դեպք է գրանցվել. ուղեցույց՝ ինչպես վարվել օձ տեսնելու կամ խայթոցի դեպքում
Եղանակի տաքացմանը զուգահեռ բարձրանում է նաև մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի:
Yelaket.am-ը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին արձանագրվել է օձի խայթոցի 111 դեպք, որից 10.8%-ը Երևան քաղաքում, իսկ 89.2%-ը՝ մարզերում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի (25 %) և Արարատի (20 %) մարզերում։
Միաժամանակ, դեպքերի 86.5%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 13.5%-ը՝ կանանց շրջանում: Դեպքերի 91%-ը գրանցվել է մեծահասակների, իսկ 9%-ը՝ 0-18 տարեկան բնակչության շրջանում:
Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն: Զով օրերին օձերը սիրում են պառկել քարերին և տաքանալ, իսկ շոգ եղանակին թաքնվում են քարերի տակ՝ ստվերում:
Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանակությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ: Վերցրե՛ք երկար փայտ թփերը հրելու համար:Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հետ քաշվե՛ք: Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքը և գոտին, կապե՛ք կծած վերջույթը: Ձեռքի վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, կարելի է ընդունել նաև որևէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:
* Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը, կամ կտրվածքներ անելը: Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
122437անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում...
11 / Ապրիլ / 2020
Մինչև երբ կլինեն տեղումները․ եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝...
04 / Փետրվար / 2020
Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը,...
06 / Փետրվար / 2020
Եղանակը՝ Հայաստանում. սպասվում է կտրուկ ցուրտ
Փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ են սկսվելու, որոնք շարունակվելու են ոչ միայն առաջիկա հանգստյան օրերին, այլեւ փետրվարի 8-ի երեկոյից ամենուրեք ձյան տեսքով են...
04 / Սեպտեմբեր / 2021
Ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀանրապետության տարածքում`Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ի ցերեկը...
01 / Ապրիլ / 2020
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է...
01 / Ապրիլ / 2020
Այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային նվազելու է. Գագիկ Սուրենյանն արձագանքում է. ...
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Իմ անունից նյութ են տարածում, որ այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային...
03 / Սեպտեմբեր / 2021
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 14:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է...