08 / Հունիս / 2022 : 16-11

Սպանվել է 44-օրյա պատերազմի 27-ամյա մասնակիցը․ մանրամասներ

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղի ունեցած կրակոցներից մահացած 27-ամյա Սմբատ Դավոյանը Տաշիր համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ՝ օպերատորն էր, 44-օրյա պատերազմի մասնակից: Նա, մեզ հասած տեղեկությունների համաձայն, պատահականության զոհ է դարձել եւ չի եղել միջադեպի անմիջական մասնակից:

Բանն այն է, որ վիճաբանության բուն մասնակիցները վեճին իրենց աջակցելու համար կանչել են հարազատ-ընկերներին: Սմբատ Դավոյանը դեպքի վայր է գնացել բարեկամի կանչով ու ոչ մի մասնակցություն չի ունեցել: Բորիս Վանյանը, որն այս վիճաբանության դեպքով դանակահարվել է, ինքն է դանակի հարվածներ ստանալուց հետո հրազենից կրակել, արդյունքում հրազենային վիրավորումից Տաշիր Բ/կ-ում գիտակցության չգալով՝ մահացել է Սմբատ Դավոյանը:

Սպանված երիտասարդը, ըստ գործընկերների, բնորոշվում էր խորաթափանց, համեստ արհեստավարժ, պարտականությունների նկատմամբ բարձր պատասխանատվություն ունեցող, խելացի, շատ հանգիստ բնավորություն ունեցող անձնավորություն, երբեք չէր վիճաբանում, լավագույն մարդ էր:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։





Դիտվել է 511944անգամ
Վերջին լուրեր