Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունիս / 2022 : 16-21

Ողբերգական դեպք՝ Մեծամորի ատոմակայանում. կա զոհ

Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Մեծամոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 59-ամյա Վարշամ Մ-ն էր, ով ժամը 10։40-ի սահմաններում «Հայաստանի ատոմային էլեկտրակայանում» հովացման աշտարակի վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ մոտ 7 մետր բարձրությունից երկաթյա խողովակը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 67980անգամ
Վերջին լուրեր