Անձրևները կդադարեն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը՝ անձրևների դադարման մասին
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում դադարում են և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը ունենալու ենք արևային եղանակ։
Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»: