10 / Մայիս / 2020 : 12-22

Անձրևները կդադարեն․ օդի ջերմաստիճանը  կբարձրանա 8-10 աստիճանով․ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը՝ անձրևների դադարման մասին

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում դադարում են և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը ունենալու ենք արևային եղանակ։

Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»:

Դիտվել է 94153անգամ
Վերջին լուրեր