09 / Հունիս / 2022 : 13-10

Երևանում կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը. մասնակիցները հյուրընկալվել են քաղաքապետարանում

Այս տարի Երևանում կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը, «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:


Մասնակիցներն արդեն Երևանում են և այս օրերին ծանոթանում են քաղաքի պատմությանն ու տեսարժան վայրերին:

16 երկրից ժամանած գեղեցկուհիները հյուրընկալվել են նաև Երևանի քաղաքապետարանում, այցելել մայրաքաղաքի պատմության թանգարան:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14334անգամ
Վերջին լուրեր