10 / Հունիս / 2022 : 16-05

Ջերմաստիճանը կնվազի․ սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Հանրապետության տարածքում`

Հունիսի 10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 11-15-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։




Երևան քաղաքում՝

Հունիսի 10-ի երեկոյան ժամերին, 11-15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 15181անգամ
Վերջին լուրեր