10 / Հունիս / 2022 : 18-44

Լուսինե Մողրովյանը՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու

Սաթենիկ Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ դադարեցնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատուի իր աշխատանքը: Նրա պարտականությունները կստանձնի Լուսինե Մողրովյանը:

«Հարգելի գործընկերներ, երկրից մեկնելու կապակցությամբ դադարեցնում եմ իմ աշխատանքը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում: Ուրախ էի համատեղ և արդյունավետ համագործակցության համար:

Սիրով ներկայացնում եմ Լուսինե Մողրովյանին, ով այսուհետ կստանձնի ընկերության հանրային կապերի պատասխանատուի պարտականությունները: Օդանավակայանին առնչվող հարցերի դեպքում խնդրում եմ կապ հաստատել Լուսինեի հետ»,-գրել է նա:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9768անգամ
Վերջին լուրեր