11 / Հունիս / 2022 : 14-35

Ուժեղ կարկուտ Դեբետ գյուղում. բերքը 90 տոկոսով վնասվել է (տեսանյութ)

Լոռու մարզի Դեբետ գյուղում այսօր 30 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դեբետի բնակչուհի Լուիզա Ղազարյանը:

«Ընդհանուր գյուղը շատ վնասներ է կրել կարկուտից, բայց ավելի ուժեղ մի երկու թաղամասում է եկել, որտեղ ամեն ինչ ավիրվել է: Վնասվել են մրգատու ծառերը, դաշտերը, բանջարաբոստանային կուլտուրաները` կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, լոբի, կաղամբ, սմբուկ, պղպեղ, բազուկ, սոխ, սխտոր եւ այլն»,-ասաց նա:


Բնակչուհին նշեց, որ կարկուտի հետեւանքով բերքը վնասվել է մոտ 90 տոկոսով:

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 34634անգամ
Վերջին լուրեր