11 / Հունիս / 2022 : 16-43

Ջերմաստիճանը կնվազի․ երեկոյան ժամերին մի քանի օր շարունակ անձրևներ կտեղան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 12-16-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։




Երևան քաղաքում՝

Հունիսի 11-ի երեկոյան ժամերին, 12-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 26930անգամ
Վերջին լուրեր