11 / Հունիս / 2022 : 17-25

Լոնդոնի գինու տոնավաճառում ներկայացվել է հայկական գինին (լուսանկարներ)

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի գինու տոնավաճառի հայկական տաղավար, որը տեղի է ունեցել հունիսի 7-9-ը Լոնդոնի Օլիմպիա կենտրոնում։ Yelaket.am-ը տեղեկացավ ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից։

Տաղավարում առաջին անգամ ներկայացված էին հայկական 13 տարբեր գինի արտադրողներ, որոնք ցուցադրում էին տեղական խաղողի տեսակներից պատրաստված բազմատեսակ գինիներ:

Գինեգործությունը Հայաստանում ունի խորը պատմական արմատներ, իսկ տարածաշրջանը՝ մոտ 8000-ամյա պատմություն:


Ուրբաթ օրը՝ հունիսի 10-ին, Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո Travellers Club-ում տեղի է ունեցել հերթական միջոցառումը, որն ուղեկցվում էր հայկական էստրադային և ջազային կատարումներով։ Միջոցառմանը վերոնշյալ գինիներն ու դրանց արտադրողները ներկայացվել են հյուրերին, որոնց թվում էին մի շարք լրագրողներ, գործարարներ, վերոնշյալ ակումբի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպան Ներսեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Travellers Club-ին՝ միջոցառումը հյուրընկալելու համար, իսկ գինի արտադրողներին՝ իրենց գինիներն այդքան գովելի կերպով ցուցադրելու համար։ Նա կարևորել է հայկական գինիների և դրանց հարուստ պատմության ներկայացնումը ինչպես բրիտանացի սպառողներին, այնպես էլ գործարար միջավայրին:

Դեսպանը նաև հույս է հայտնել, որ հայկական գինու արտադրությունը կշարունակի զարգանալ և աճել, ավելին, որ այն ավելի հասանելի կդառնա բրիտանական շուկայում։

Միջոցառումն իրականացվել է Հայաստանի Խաղողի և գինու հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի հետ համատեղ, որն իրականացվում է CARD հիմնադրամի կողմից:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13797անգամ
Վերջին լուրեր