13 / Հունիս / 2022 : 12-10

Կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին․ Սերժ Սարգսյան

Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք համաժողովրդական շարժումը կունենա ցանկալի արդյունքներ։

«Ցանկալի արդյունքնե՞ր: Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ։ Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին»,- ի պատասխան ասաց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները որակում է որպես լարվածություն, նշում, որ դրանց հետևում կանգնած են՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ասաց.«Ես արդեն ասել եմ, որ այլևս երբեք Ալիևին չեմ մեկնաբանելու, նա ինձ համար գոյություն չունի»:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16587անգամ
Վերջին լուրեր