14 / Հունիս / 2022 : 15-28

Ընդդիմությանը չէր հաջողվում լցնել Ֆրանսիայի հրապարակը, իսկ հիմա էլ փորձում են համոզել, թե այն փոքր է․ Տարոն Չախոյան

Զավեշտի ժանրից է, երբ Գեղամ Մանուկյանը հայտարարում է, որ Ֆրանսիայի հրապարակն արդեն նեղ է իրենց համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։


Նա,մասնավորապես, գրել է.

«Փաստ է, որ տեղադրված մոտ 50 վրանների պարագայում անգամ ցուցարարներին չէր հաջողվում լցնել Ֆրանսիայի հրապարակը, իսկ հիմա փորձում են համոզել, թե իբր այն փոքր է։
Ի գիտություն փողոցում հայտնված ընդդիմության առաջնորդների՝ 2-3 հազար ցուցարարով անհնար է որևէ հրապարակ լցնել։
Նաև փաստ է, որ չնայած տարածած ստերին, ընդդիմությունը ձախողել է ստորև նշված բոլոր 6 կետերով։
* դասադուլ
* գործադուլ
* շենքեր շրջափակել
* երթևեկություն պարալիզացնել
* հրապարակ լցնել
* հասնել իշխանության հրաժարականի»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 9475անգամ
Վերջին լուրեր