15 / Հունիս / 2022 : 12-10

Գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել գրել է․

«Հարգելի ընկերներ,

Գնահատենք մեր կատարած աշխատանքը, արժևորենք անցած ճանապարհը, արձանագրենք ձեռքբերումներն ու նոր ուժով շարունակենք պայքարը:

Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա։

Հ.Գ. Այժմ գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ ընկերներիս տեսակցության, օրվա երկրոդ կեսին գործընկերներիս հետ զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով:

Հ.Գ. 2 Ամեն դեպքում երեկվա ծավալուն ելույթս տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում , ովքեր ցանկանում են կարող են ծանոթանալ։

Նահանջ չկա,հետքայլ չկա։

Ոգով, Աստծով, մինչև վերջ»։

Տեսանյութը ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20309անգամ
Վերջին լուրեր