15 / Հունիս / 2022 : 17-53

Վաղը ցերեկը Երևանում՝ +32 աստիճան․ երեկոյան ժամերին՝ անձրև․ Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 15-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 16-20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:




Երևան քաղաքում՝

Հունիսի 15-ի կեսօրից հետո սպասվում է, 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14643անգամ
Վերջին լուրեր